Coca-Cola ընկերությունը նախատեսում է ըմպելիքի վաճառք սկսել նոր պլաստիկ փաթեթներով, գրում է The Daily Mail-ը: Նման փաթեթավորում առաջին անգամ հայտնվել է Սալվադորում, ինչից հետո սկսել է վաճառվել նաեւ հարեւան պետություններում: Այն տեսքով նման է լինելու ըմպելիքի ապակե շշին:
Coca-Cola-ն Լատինական Ամերիկայի երկրներում նման փաթեթներ է թողարկում տնտեսելու նպատակով: Այնտեղի մի շարք պետություններում ապակե շշով կոլա գնելիս անհրաժեշտ է վճարել նաեւ շշի համար, որը վերադարձվում է այն հետ հանձնելու դեպքում: Այդ պատճառով տեղացիները խմիչքը շշից անմիջապես լցնում էին փաթեթի մեջ: Նման դեպքում նրանք չեն վճարում շշի համար: Coca-Cola-ն ուշադրություն է դարձրել այդ հանգամանքի վրա եւ որոշել է սեփական ապրանքանիշի փաթեթներ թողարկել:
