Իսպանիայի իշխանությունները «վատ բանկ» են ստեղծել, որտեղ կկենտրոնացվեն երկրի բանկային սեկտորի խնդրահարույց ակտիվները, գրում է Ռոյթերը՝ հղում անելով Իսպանիայի կառավարությանը: «Վատ բանկը» պետք է իր վրա մեծ պարտքային բեռ վերցնի: Խնդրահարույց ակտիվների մեծ մասը ներկայացվելու է վարկի տեսքով՝ անշարժ գույքի եւ հիպոթեկային վարկերի գրավով, քանի որ իսպանական ճգնաժամը սերտորեն կապված է անշարժ գույքի շուկայի փլուզման հետ:
Սպասվում է, որ նման առաջարկ պետք է անեն Եվրամիության ֆինանսների նախարարները Բրյուսելում կայանալիք Եվրահանձնաժողովի նիստի ժամանակ՝ որպես Իսպանիային 100 միլիարդ եվրո օգնության տրամադրելու նախապայման:
