Ինչու պետք է շաքարավազի գինը թռիչքաձև բարձրանար 30 %-ով

    • Բիզնես - Ուրբաթ, 06 Հուլիսի 2012, 19:55

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Մեր երկրում իր առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը իր գոհունակությունն էր հայտնել ՏՄՊՊՀ գործունեության վերաբերյալ: Նա նշել էր, որ հանձնաժողովից ակնկալվող դրական արդյունքները տեսանելի են և ակնհայտ:

Ի տարբերություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ղեկավարի` «Սպառողների միության» նախագահը ՏՄՊՊՀ-ի գործունեությունը գնահատում է անարդյունավետ:

«ՏՄՊՊՀ-ի աշխատանքից չբավարարված լինելու բազմաթիվ հիմքեր ունեմ»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Այդ հիմքերից նա առանձնացրեց գների աճն ու հատկապես թաքնված աճը: «Ինչու պետք է մեզանում շաքարավազի գինը թռիչքաձև բարձրանար 30%»,- հարց է հնչեցնում Ա. Պողոսյանն ու կրկին հիշեցնում, որ Կայուն զարգացման ծրագրում գրված է` գները և սակագները պետք է ունենան կայուն վարքագիծ և դրանց տարեկան աճը չպետք է գերազանցի 4 %-ը:

«Մի հարվածով շաքարավազը թանկացրին 30 տոկոսով: Պատկերն ավելի ահավոր է լինում, երբ բարձրացնում ես թաքնված գնաճի խնդիրը: Շաքարավազի հետ գնում ես ջուր, որի համար ըստ էության թաքնված գումար ես վճարում»,- նշեց Ա. Պողոսյանը:

Նա առաջարկում է տարբեր վաճառակետերից շաքարավազ ուղարկել փորձաքննության` համոզվելու համար, որ խոնավությունը գերազանցում է սահմանված չափորոշիչները: «Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ: Նույն խնդիրն առկա է կարագի, հացի, օղու պարագայում»,- ասում է Ա. Պողոսյանը: Ըստ նրա` եթե տնտեսական մրցակցությունը նորմալ է, գներն էլ համապատասխանաբար զսպվում են և հակառակը` եթե գներն անկանոն են, նշանակում է՝ ոլորտում կան չլուծված խնդիրներ:

  1. Վարչապետն ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» անդամներին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին
    17:43 19/06/2013
  2. Դոլարն արժեզրկել են եւ գնել մեծ քանակությամբ
    Հունիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
    17:16 19/06/2013
  3. Էներգետիկայի նախարարը Գազպրոմի հետ նոր գործարքի մասին
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր չհերքեց, որ նախատեսվում է ռուսական Գազպրոմ ընկերության մասնաբաժինը ՀայՌուսագազարդում հասցնել 100 տոկոսի
    16:22 19/06/2013
  4. Կանդիսնկու «Էսքիզ եւ իմպրովիզացիա 3» կտավը վաճառվել է 13.5 միլիոն ֆունտով
    Կտավի համար վճարվել է 13.5 միլիոն ֆունտ: Կանդինսկին այն նկարել է 1909 թվականին: Կտավում պատկերված է սուրբ Գեորգին:
    15:44 19/06/2013
  5. Վարչապետն այցելել է Մարց գյուղ
    Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում:
    12:08 19/06/2013
  6. Յունիբանկի միջոցով ապառիկ գնումներ կատարելու դեպքում “Զիգզագ” խանութը կվճարի վարկի 2 ամսվա գումարը
    Յունիբանկը շարունակում է առևտրային խոշոր ցանցերի հետ համատեղ ակցիաների իրականացումը:
    10:42 19/06/2013
  7. G8-ը հռչակագիր է ընդունել հարկերի արդար գանձման վերաբերյալ
    Մեծ ութնյակի երկրների առաջնորդները հռչակագիր են ընդունել առեւտրի թափանցիկության եւ բացության, հարկերի արդար գանձման վերաբերյալ:
    10:38 19/06/2013
  8. Հայկական կոնյակին նվիրված նոր նամականիշ
    Այսօր մարվել եւ շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ:
    17:21 18/06/2013
  9. Երեք ավիաընկերություն կսկսի թռիչքներ իրականացնել
    Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ավիաընկերությունների ազատականացման արդյունքում երեք ընկերություններ կսկսեն ուղևորափոխադրումներ իրականացնել:
    13:28 18/06/2013
  10. Orange-ի հետ միայն լավ անակնկալներ. մի շարք երկրներում Orange-ն առաջարկում է 65 դրամ/րոպե սակագին ռոմինգում մուտքային զանգերի համար
    Հունիսի 15-ից սկսած և մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Թուրքիայում օգտվել ռոմինգի մուտքային զանգերի բացառիկ 65 դրամ/րոպե սակագնից:
    13:28 17/06/2013