Ինչու է թանկանում դոլարը

    • Բիզնես - Երեքշաբթի, 03 Հուլիսի 2012, 15:24

Հայաստանում դոլարը շարունակում է թանկանալ այն դեպքում, երբ միջազգային շուկայում մի քանի շաբաթ է՝ եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի կայունացում է նկատվում:

Հայաստանի ֆոնդային բորսայում դոլարի փոխարժեքը վերջին օրերին փորձ է անում մոտենալ 420-ի սահմաններին: Տնտեսագետ Սամվել Ավագյանը սա անհասկանալի թանկացում է համարում:

«Այս փուլում դոլարի էժանացում պետք է նկատվեր: Այն լուրջ գործոնները, որոնք պետք է նպաստեին դոլարի թանկացմանը, այս պահին չեն նկատվում՝ միջազգային շուկայում դոլարը կայունացել է, Հայաստանում գյուղատնտեսության սեզոն է, դրամի նկատմամբ պահանջարկ կա, շուկայում դրամի մեծ քանակություն չկա, զբոսաշրջիկները մեծ քանակությամբ դոլար են բերում Հայաստան: Այս փուլում պետք է սկսի արժեզրկվել դոլարը, բայց ուշանում է, ինչն անհասկանալի է»,- Lragir.am-ին ասաց Սամվել Ավագյանը:

Նրա խոսքով, ըստ երևույթին այս իրավիճակը բորսայական քաղաքականությամբ է պայմանավորված: Տնտեսագետի խոսքով՝ եթե փորձի համար բորսայի արտարժութային հարթակը 3 օրով փակվի, իրավիճակը կկայունանա:

Տնտեսագետը նաև նշեց, որ այս իրավճակում կարելի է ասել, որ Հայաստանում արտարժույթի տատանումները միջազգային շուկայի զարգացումներով չեն պայմանավորված, ինչպես սովարաբար պաշտոնական մեկնաբանություններում է ընդգծվում:

  1. ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկ է ճանաչվել Ամերիաբանկը
    Ամերիաբանկը ճանաչվել է 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից:
    12:21 18/05/2013
  2. Հոնգ Կոնգում փողոց են դուրս եկել առաջին էլեկտրատաքսիները
    Հոնգ Կոնգում մայիսի 18-ին առաջին անգամ փողոց են դուրս եկել էլեկտրաշարժիչով աշխատող տաքսիները, որի նպատակն է նվազեցնել օդ արտանետվող վնասակար գազերի ծավալը:
    11:46 18/05/2013
  3. Կոկա կոլային չի բավարարում Սամվել Ալեքսանյանի արտադրած շաքարավազի որակը
    Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն իր արտադրանքի համար ինքն է շաքարավազ ներկրում Հայաստան
    13:12 17/05/2013
  4. Աճուրդի է դրվել Ջոն Լենոնի կապույտ Ֆերարին
    Անգլիայում աճուրդի կհանվի Ջոն Լենոնին պատկանած կապույտ Ferrari-ն:
    12:32 17/05/2013
  5. ԱՄՆ դեսպանը օրինակ բերեց շաքարավազի շուկան
    «Մենք աշխատում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ, սակայն հարկերի ու մաքսերի ոլորտում անելիքներ դեռևս շատ կան»:
    11:37 17/05/2013
  6. Բիլ Գեյթսը 6 տարի անց կրկին ամենահարուստն է
    Բիլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է, գրում է Bloomberg-ը:
    10:11 17/05/2013
  7. Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
    Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին
    10:10 17/05/2013
  8. Ռուսական գազի վաճառքի հետաքրքիր տվյալներ
    2013 թվականին Եվրոպա գազի մատակարարման միջին գինը 1000 խ/մ դիմաց կազմելու է 366 դոլար:
    18:08 16/05/2013
  9. Յունիբանկը եւ “Բեներիկը” ընդլայնում են համագործակցությունը
    Համատեղ վարկային քարտով արդեն կարելի է գնումներ կատարել ցանցի բոլոր խանութներում
    15:57 16/05/2013
  10. Հայաստանն արտարժույթով պարտատոմսեր կթողարկի միջազգային շուկայում
    Ըստ վարչապետի՝ եթե գործընթացը հաջող իրականացվի, Հայաստանի կառավարությունը մտադիր է մարել Ռուսաստանից ստացված վարկը:
    12:06 16/05/2013