Սննդի արտադրությամբ զբաղվող խոշորագույն շվեյցարական Nestle ընկերությանը մեղադրում են այն բանում, որ նրան կակաո մատակարարողներն օգտագործում են մանկական աշխատուժ և խախտում են աշխատողների աշխատանքային իրավունքները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աշխատանքի արդարության համար (Fair Labour Association) հանդես եկող ասոցացիան հետևել է այն ճանապարհը, որը հաղթահարել է կակաոն աղքատ երկրների պլանտացիաներից մինչեւ Nestle ընկերություն:
Ասոցիացիան հայտնաբերել է, որ չնայած Nestle-ի պայմանագրերի կետերում առկա են մանկական աշխատուժի արգելքի և աշխատանքի պայմաններին հետևելու մասին դրույթներ, նրանք որպես կանոն տարածվում են միայն ուղիղ մատակարարների վրա:
Nestle-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մանկական աշխատուժի օգտագործումը հակասում է ընկերության կանոնադրությանը, և իրենք անում են ամեն ինչ այդ խնդիրը լուծելու համար:
