ԱՎԾ. 1.3% գնանկում սպառողական շուկայում

    • Բիզնես - Ուրբաթ, 29 Հունիսի 2012, 15:40

Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա հունիսին մայիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրել է 1.3 տոկոս գնանկում: ԱՎԾ հրապաարկած տվյալներով` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.5 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների` համապատասխանաբար, 0.1 տոկոս և 0.4 տոկոս հավելաճ:

Պարենային մթերքի շուկայում արձանագրված գնանկման վրա իր ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների 26.7 տոկոսով նվազումը:

Չնայած գնաճի մակարդակի նվազմանը, մի շարք մթերքի գներ բարձրացել են: Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ոչ ոգելից խմիչքների ապրանքախմբում գրանցվել է 4.6 տոկոս աճ, իսկ 2012թ. մայիսի համեմատ` 2.2 տոկոս գնաճ: Հացամթերքի շուկայում մայիսի համեմատ հունիսին արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Հունիսին բրնձի շուկայում գրանցվել է 1.0, ոլոռի շուկայում` 1.1 տոկոս, սիսեռի շուկայում` 2.0 տոկոս, բարձր տեսակի ալյուրի շուկայում` 2.3 տոկոս, լոբու շուկայում` 3.8 գնաճ: Մսամթերքը նույնպես թանկացել է. այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 8.1 տոկոս, իսկ այս տարվա մայիսի համեմատ` 0.5 տոկոս գնաճ:

  1. 25 միլիոն դոլլարի վարկ Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար
    Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 25 միլիոն դոլլարի վարկ է հատկացնում Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար:
    18:08 24/05/2013
  2. Յունիբանկը 34.6 %-ով ավելացրել է ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը
    2013 թ. առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը:
    16:21 24/05/2013
  3. Իտալիան, Խորվաթիան, Թուրքիան և Վրաստանը` ռոմինգի Orange Գոտում
    250 դրամ սակագին բոլոր ծառայությունների համար
    14:45 24/05/2013
  4. Մայիսի 23-ին կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    16:51 23/05/2013
  5. Գազի մութ պատմությունը շարունակվում է
    Հարցը, թե ինչի հաշվին է կառավարությունը սուբիսդավորելու 30 տոկոսը սահմանի վրա, ինչի հաշվին է Ռուսաստանը համաձայնելու չկիրառել արտահանման 30 տոկոս հավելավճարը գազի վրա, շարունակում է մնալ բաց:
    14:13 23/05/2013
  6. Samsung-ը 1 ամսում 10 միլիոն սմարթֆոն է վաճառել
    Samsung-ը հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում վաճառել է 10 միլիոն Galaxy S4 սմարթֆոն:
    12:05 23/05/2013
  7. Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ
    Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը
    15:48 22/05/2013
  8. Հայփոստի արդիականացված բաժանմունք Արտաշատում
    Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը:
    13:27 22/05/2013
  9. ԱՄՆ դեսպանատանը քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան
    Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:
    11:33 22/05/2013
  10. Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է
    Apple ընկերությունը հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ առաջ անցնելով Google-ից եւ IBM-ից:
    11:23 22/05/2013