Microsoft-ը 1 մլրդ դոլարով ձեռք կբերի Yammer սոցցանցը

  • Բիզնես - 15 Հունիսի 2012, 12:06

Micrososft ընկերությունը ավելի քան 1 մլրդ դոլարով ձեռք կբերի Yammer պրոֆեսիոնալ սոցցանցը, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Այժմ դեռ պարզ չէ, թե գործարքը երբ կկայանա եւ երբ կլինի դրա վերաբերյալ հայտարարությունը:

Գործարքի կայանալու դեպքում սա կլինի Micrososft-ի երկրորդ խոշոր ձեռքբերումը մոտ մեկ տարվա ընթացքում: 2011թ մայիսին Micrsosft-ը 8.5 մլրդ դոլարով գնել էր Skype-ը, որն ընկերության պատմության խոշորագույն ձեռքբերումն էր: