Ֆլայբոքսը հասանելի է բոլորի համար

    • Բիզնես - Հինգշաբթի, 31 Մայիսի 2012, 16:18

Մայիսի 30-ին Orange-ը հայտարարեց Ֆլայբոքս ծառայության և սարքավորման նորացված առաջարկի մասին, որն այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը մեկ դրամով` 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Այսուհետ Ֆլայբոքս սարքավորման և նորացված սակագնային պլանների շնորհիվ Orange-ի բաժանորդները կունենան ավելի շատ գիգաբայթեր, ավելի շատ րոպեներ և կարճ հաղորդագրություններ: Ֆլայբոքսը թույլ է տալիս ինտերնետին միացնել միանգամից մինչև 32 համակարգիչ/պլանշետ կամ հեռախոս WiFi-ի միջոցով և ևս մեկ համակարգիչ` լարային ցանցով, ինչի շնորհիվ օգտագործողները կարողանում են ինտերնետի ծավալը կիսել միմյանց միջև:

«Ֆլայբոքսն այն բացառիկ սարքավորումներից է, որը ներառում է միանգամից երեք ծառայություն` ինտերնետ, կարճ հաղորդագրություններ և ֆիքսված հեռախոսակապ: Այն ձայնի հրաշալի որակ է ապահովում ֆիքսված հեռախոսի և գերազանց փորձառություն ինտերնետի համար: Մեր նոր առաջարկի շնորհիվ Ֆլայբոքսն այժմ մատչելի է դարձել բոլորի համար: Այն անփոխարինելի կդառնա փոքր գրասենյակների, ընտանիքների և ինչու ոչ` գյուղական համայնքներում բնակվողների համար, որոնք կարող են նույնիսկ երկու ընտանիքով կիսել ինտերնետի և րոպեների ծավալը: Ինչպես մենք ենք ասում` սա երեք երնեկ է մի տանը », ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ֆլայբոքսի սակագնային պլաններին կարելի է բաժանորդագրվել` սկսած 16,000 դրամ ամսական վճարից: Սակագնային պլանները ներառում են 25-55ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ և անսահմանափակ ինտերնետ ստանդարտ 512 Կբ/վ արագությամբ: Սակագնային պլանների շրջանակներում հնարավոր է նաև ներառել 1000 րոպե Orange-ի ցանցում կամ րոպեներ դեպ այլ ցանցեր, րոպեներ միջազգային զանգերի համար կամ մեծ ծավալի կարճ հաղորդագրությունների փաթեթներ:

Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի պաշտոնական վեբ կայքում. http://orangearmenia.am/internet/

  1. Հայփոստի արդիականացված բաժանմունք Արտաշատում
    Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը:
    13:27 22/05/2013
  2. ԱՄՆ դեսպանատանը քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան
    Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:
    11:33 22/05/2013
  3. Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է
    Apple ընկերությունը հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ առաջ անցնելով Google-ից եւ IBM-ից:
    11:23 22/05/2013
  4. Թվինինգ ծրագիրը կօգնի՞ Հայաստանի մաքսային համակարգին
    ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը:
    16:54 21/05/2013
  5. Մի քանի նկատառում «հայականացման» ծրագրի մասին
    Խաչատուր Սուքիասյանի առաջարկը հետաքրքրությամբ են ընդունել տարբեր գործարար եւ նաեւ քաղաքացիական շրջանակներ:
    14:58 21/05/2013
  6. Ամերիաբանկի նոր եւ հետաքրքիր առաջարկները
    Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել մանրածախ ծառայությունների տեսականին՝ այն համալրելով նոր եւ հետաքրքիր առաջարկներով
    14:16 21/05/2013
  7. Apple-ը խուսափել է 44 միլիարդ դոլար հարկից
    Ամերիկյան Apple կորպորացիան վերջին 4 տարվա ընթացքում բյուջե չի վճարել տասնյակ միլիարդ դոլարի հարկեր:
    11:07 21/05/2013
  8. ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները
    ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր
    19:45 20/05/2013
  9. Կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    18:53 20/05/2013
  10. «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն առաջարկում է HP և Dell ապրանքանիշերի համակարգիչներ
    «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել HP և Dell, իսկ մոտ ապագայում՝ նաև Asus ապրանքանիշերի համակարգիչներ:
    15:26 20/05/2013