Բրիտանական ВР (British Petroleum) ընկերությունը հրաժարվել է մասնակցել «Նաբուկո» գազատարի շինարարությանը, որում նա դիտվում էր որպես գազի առաջատար մատակարար: Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին մայիսի 25-ին հայտարարել է նավթարդյունաբերության հարցերով ВР-ի ստորաբաժանման տնօրեն Իան Կոնը:
Նրա խոսքով, ընկերությունը այլևս չի դիտում Nabucco-ն որպես գազի փոխադրման տարբերակ, որն արդյունահանվում է Ադրբեջանում` «Շահ դենիզ» հանքավայրում:
ВР-ի կողմից մատակարարվող տարեկան 16 մլրդ խորանարդ գազը նախագծողների ծրագրով պետք է զբաղեցներ Nabucco-ի թողունակության ավելի քան կեսը (տարեկան 30 մլրդ խորանարդ/մետր):
Նախագծի նախաձեռնողները հույս ունեին, որ բացի ադրբեջանական գազից, որն արդյունահանում է ВР-ը, նրանց կհաջողվի հումք ներկրել Թուրքմենստանից և Իրաքից: Բրիտանացի փորձագետները ենթադրում են, որ ВР-ի` Nabucco-ի մասնակցությունից հրաժարվելուց հետո այս նախագիծը փաստացի չի ունենա հեռանկար:
ԵՄ ղեկավարությունը Nabucco-ն դիտում էր որպես այլընտրանքային ուղի` Ռուսաստանի վրայով դեպի Եվրոպա գազ փոխադրելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Nabucco-ից հրաժարվել էր նաեւ Հունգարիան:
