Yahoo իներնետ-ընկերությունը բջջային սարքավորումների եւ համակարգիչների համար նոր բրաուզեր է ներկայացրել Axis անունով, որը հիմնված է Apple iOS պլատֆորմի վրա, որն օգտագործվում է iPhone-ի եւ iPad-ի համար: Ստեղծելով նոր բրաուզեր՝ Yahoo-ն փորձում է կրկնել Google-ի հաջող փորձը, որը 2008թ թողարկել էր Chrome-ը: Այս մասին տեղեկացնում է Yahoo-ի կայքը:
Axis-ի գլխավոր առանձնահակտությունը որոնման իրականացման հնարավորությունն է առանց ընթացիկ էջը փակելու: Որոնման ժամանակ հատուկ պատուհանում բացվում է դիտմանը չխանգարող պանել որոնման արդյունքներով՝ գտնված էջերի փոքր պատկերներով:
Axis-ը լրիվ գործառույթներով օժտված բրաուզեր է, որը համապատասխանում է HTML5, CSS3 եւ JavaScript ծրագրերի ժամանակակից չափանիշներին: Axis բրաուզերը հնարավոր է տեղադրել սմարթֆոներում եւ պլանշետներում Apple iTunes ծառայության միջոցով:
