La Tribune պարբերականը հղում անելով իր աղբյուրին գրել է, որ ֆրանսիական Air France ավիաընկերությունը ծրագրում է ամռանը կրճատել մոտ 3000 աշխատակից: Աղբյուրը թերթին հայտնել է, որ կրճատումները նախատեսվում են հունիսի վերջին հուլիսի սկզբին: Կկրճատվի առաջին հերթին ավիաընկերության անձնակազմի այսպես ասած ցամաքային հատվածը: Air France-ի աշխատակիցների ընդհանուր թիվը մոտ 58 հազար է, որից մոտ 20 հազարը օդանավերի անձնակազմերն են:
Կրճատումը իրականացվելու է աշխատակազմի արդյունավետության բարձրացման եւ աշխատանքի կազմակերպման ճկունությունը բարձրացնելու նպատակով: Ընդ որում, թերթը գրում է, որ համաձայն իր աղբյուրի, աշխատակիցները աշխատանքից ազատվելու են “սեփական դիմումի համաձայն”: Կրճատումից առաջ, ըստ թերթի, ավիաընկերության ղեկավարությունը կբանակցի արհմիությունների հետ:
Կրճատումները չեն վերաբերի միայն ավիըանկերության երկու մասնաճյուղերի՝ Britair-ի եւ Regional-ի աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ Air France ավիաընկերությունը զանգվածային կրճատումներ իրականացրեց նաեւ 2009 թվականին: Այն ժամանակ աշխատանքից ազատվեց մոտ 1900 մարդ:
Հիշեցնենք նաեւ, որ 2004 թվականին ֆրանսիական ավիաընկերությունը միավորվեց հոլանդական KLM-ի հետ: Երկու ավիափոխադրողների ընդհանուր աշխատակազմը կազմում է մոտ 102 հազար մարդ:
