Հայփոստն ու Իտալիայի փոստը սկսում են համագործակցությունը

    • Բիզնես - Ուրբաթ, 11 Մայիսի 2012, 18:43

Հայփոստը նոր ծառայությունների ներդրման համար կօգտագործի Եվրոպայի առաջատար փոստային օպերատորներից մեկի` Իտալիայի փոստի հաջողված փորձը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը. «Այս ծրագիրը կմեծացնի Հայփոստի սոցիալական ներգրավվածությունը Հայաստանի մարզերում, ինչը շատ կարևոր է»,- նշեց «Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Պոստե Իտալիանեի կողմից ծրագրի ղեկավար Ալբերտո Բուտարոնին նշեց, որ իրենց խումբն արդեն ուսումնասիրություններ է կատարել եւ պատրաստ է սկսելու աշխատանքները Հայաստանում. «Սրանով մենք, դուրս գալով Իտալիայի սահմաններից, մեր հաջողակ փորձն ենք փոխանցում Հայփոստին»: Խոսելով Պոստե Իտալիանեի հաջողության մասին` ծրագրի ղեկավարն ընդգծեց. «Մեզ համար շատ կարևոր սկզբունք է. նույն որակի ծառայություն բոլոր հաճախորդներին, չմոռանալ ոչ մեկին: Այդ սկզբունքը կկիրառվի Հայաստանի թե՛ քաղաքներում, թե՛ հեռավոր գյուղերում»:

Հայփոստի և Պոստե Իտալիանեի միջև կնքված պայմանագրի համաձայն` Համագործակցության հիմնական ոլորտներն են.

- Փոստային բաժանմունքների ցանցի զարգացում.

ա) ցանցի բարելավում և կազմակերպական մոդելների ձևավորում,

բ) շահագործական և կոմերցիոն գործընթացների սահմանում,

գ) վաճառքի ուղիների և կազմակերպման կառավարում,

- Ֆինանսական ապրանքների փաթեթի սահմանում և իրացում.

ա) գործառնական ապրանքներ, ընթացիկ հաշիվներ և քարտեր,

բ) վարկեր, միկրո վարկեր, ապահովագրություն:

Փոստային և ֆինանսական ծառայություններից բացի` Հայփոստի ժամանականակից տեխնիկական միջոցներով հագեցած նորացված բաժանմունքներն այսօր ապահովում են բարձր արագության ինտերնետ, հնարավորություն են տալիս բաժանորդագրվելու հայկական և արտերկրյա պարբերականներին, պատվիրելու ապրանքներ, որոնք այսօր հասանելի են միայն քաղաքներում: Նոր բիզնես մոդելների, նոր առաջատար տեխնոլոգիաների և Հայաստանի ամբողջ տարածքում փոտային բաժանմունքների ֆիզիկական ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված խոշոր ներդրումների նպատակն է իրականություն դարձնել Հայփոստի հետևյալ սկզբունքները` արդիականություն, միջազգային պրոյեկցիա, զարգացում:

Պոստե Իտալիանեն 4-րդ տեղն է զբաղեցրել Fortune ամսագրի ամենահեղինակավոր ընկերությունների ցանկում` 21.7 մլրդ եվրո շրջանառությամբ, 846 մլն եվրո զուտ շահույթով: Պոստե Իտալիանեն սպասարկում է ավելի քան 5 միլիոն ընթացիկ հաշիվներ, 14 մլն դեբետային և կանխավճարային քարտեր: Պոստե Իտալիանեն Իտալիայում կյանքի ապահովագրության ծառայության խոշորագույն մատուցողն է:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ» ԲՎ

«Հայփոստ» ՓԲԸ

  1. ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկ է ճանաչվել Ամերիաբանկը
    Ամերիաբանկը ճանաչվել է 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից:
    12:21 18/05/2013
  2. Հոնգ Կոնգում փողոց են դուրս եկել առաջին էլեկտրատաքսիները
    Հոնգ Կոնգում մայիսի 18-ին առաջին անգամ փողոց են դուրս եկել էլեկտրաշարժիչով աշխատող տաքսիները, որի նպատակն է նվազեցնել օդ արտանետվող վնասակար գազերի ծավալը:
    11:46 18/05/2013
  3. Կոկա կոլային չի բավարարում Սամվել Ալեքսանյանի արտադրած շաքարավազի որակը
    Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն իր արտադրանքի համար ինքն է շաքարավազ ներկրում Հայաստան
    13:12 17/05/2013
  4. Աճուրդի է դրվել Ջոն Լենոնի կապույտ Ֆերարին
    Անգլիայում աճուրդի կհանվի Ջոն Լենոնին պատկանած կապույտ Ferrari-ն:
    12:32 17/05/2013
  5. ԱՄՆ դեսպանը օրինակ բերեց շաքարավազի շուկան
    «Մենք աշխատում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ, սակայն հարկերի ու մաքսերի ոլորտում անելիքներ դեռևս շատ կան»:
    11:37 17/05/2013
  6. Բիլ Գեյթսը 6 տարի անց կրկին ամենահարուստն է
    Բիլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է, գրում է Bloomberg-ը:
    10:11 17/05/2013
  7. Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
    Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին
    10:10 17/05/2013
  8. Ռուսական գազի վաճառքի հետաքրքիր տվյալներ
    2013 թվականին Եվրոպա գազի մատակարարման միջին գինը 1000 խ/մ դիմաց կազմելու է 366 դոլար:
    18:08 16/05/2013
  9. Յունիբանկը եւ “Բեներիկը” ընդլայնում են համագործակցությունը
    Համատեղ վարկային քարտով արդեն կարելի է գնումներ կատարել ցանցի բոլոր խանութներում
    15:57 16/05/2013
  10. Հայաստանն արտարժույթով պարտատոմսեր կթողարկի միջազգային շուկայում
    Ըստ վարչապետի՝ եթե գործընթացը հաջող իրականացվի, Հայաստանի կառավարությունը մտադիր է մարել Ռուսաստանից ստացված վարկը:
    12:06 16/05/2013