Nokia-ն ազատվում է Vertu-ից

    • Բիզնես - Շաբաթ, 05 Մայիսի 2012, 14:20

Nokia ընկերությունը բանակցություններ է վարում իր դուստր Vertu ընկերությունը վաճառելու վերաբերյալ, որն արտադրում է աշխարհի ամենաթանկ բջջային հեռախոսները: Հավանական գնորդը բրիտանական Permira ընկերությունն է, որը պատրաստ է վճարել 200 մլն եվրո: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Vertu ընկերությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Մեծ Բրիտանիայում, ստեղծվել է 1998թ հարուստ մարդկանց շրջանում թանկ աքսեսուարների պահանջարկի ֆոնին: Ձեռքով հավաքած Vertu հեռախոսի գինը կարող է հասնել մինչեւ 200 հազար ֆունտ ստեռլինգ: Հեռախոսը պատրաստելիս հաճախ օգտագործվում են թանկարժեք մետաղներ եւ քարեր:

Գործարքի իրականացման դեպքում Vertu-ն կդառնա Primera ընկերության հերթական լյուքս ապրանքանիշը Hugo Boss-ի եւ Valentino-ի կողքին: Աշխարհի 60 երկրներում Vertu-ի վաճառքից ստացվող եկամուտը տարեկան հասնում է մինչեւ 300 մլն դոլարի: Nokia-ի ընդհանուր ֆինանսական շրջանառությունում այդ գումարը էական թիվ չի կազմում: Այժմ Nokia-ն փորձում է ազատվել ոչ պրոֆիլային բիզնեսներից, որպեսզի կենտրոնանա Windows Phone սմարթֆոների վրա:

  1. Դրամարկղային գրքի վարումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով
    ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին
    14:14 20/06/2013
  2. Մայիսին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է մոտ 8 մլրդ դոլար
    2013 թվականի մայիսին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կրկնակի գերազնացել է ապրիլի ցուցանիշը:
    12:27 20/06/2013
  3. Վարչապետն ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» անդամներին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին
    17:43 19/06/2013
  4. Դոլարն արժեզրկել են եւ գնել մեծ քանակությամբ
    Հունիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
    17:16 19/06/2013
  5. Էներգետիկայի նախարարը Գազպրոմի հետ նոր գործարքի մասին
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր չհերքեց, որ նախատեսվում է ռուսական Գազպրոմ ընկերության մասնաբաժինը ՀայՌուսագազարդում հասցնել 100 տոկոսի
    16:22 19/06/2013
  6. Կանդիսնկու «Էսքիզ եւ իմպրովիզացիա 3» կտավը վաճառվել է 13.5 միլիոն ֆունտով
    Կտավի համար վճարվել է 13.5 միլիոն ֆունտ: Կանդինսկին այն նկարել է 1909 թվականին: Կտավում պատկերված է սուրբ Գեորգին:
    15:44 19/06/2013
  7. Վարչապետն այցելել է Մարց գյուղ
    Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում:
    12:08 19/06/2013
  8. Յունիբանկի միջոցով ապառիկ գնումներ կատարելու դեպքում “Զիգզագ” խանութը կվճարի վարկի 2 ամսվա գումարը
    Յունիբանկը շարունակում է առևտրային խոշոր ցանցերի հետ համատեղ ակցիաների իրականացումը:
    10:42 19/06/2013
  9. G8-ը հռչակագիր է ընդունել հարկերի արդար գանձման վերաբերյալ
    Մեծ ութնյակի երկրների առաջնորդները հռչակագիր են ընդունել առեւտրի թափանցիկության եւ բացության, հարկերի արդար գանձման վերաբերյալ:
    10:38 19/06/2013
  10. Հայկական կոնյակին նվիրված նոր նամականիշ
    Այսօր մարվել եւ շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ:
    17:21 18/06/2013