Վրացական ավտոշուկան մնում է գրավիչ

    • Բիզնես - Շաբաթ, 05 Մայիսի 2012, 12:34

Ես ուզում եմ վարորդական իրավունք ձեռք բերել, ուզում եմ իմ սեփական ավտոմեքենան ձեռք բերել… ես ուզում էի, ուզում, ու ոչ մի կերպ գործը գլուխ չէր գալիս: Կամ համապատասխան գումար չունեի, կամ էլ երբ ունենում էի՝ երազանքս աղավաղում էր հայկական իրականությունը. մի շարք անկանոն օրենքեր՝ շաղախված կոռուպցիոն դրսեւորումներով, վրադիր աստղաբաշխական գներ եւ շարան-շարան հարկեր ու տուրքեր:

Մոտ 2 ամիս է երազանքս կրկին գլուխ է բարձրացրել, բայց արդեն վրացական հողում, ասացի մի հատ էլ այստեղ պարզեմ՝ որն ինչ է, ոնց է ու նման այլ բաներ:

Վրաստանում կա 5 ավտոշուկա: Դրանցից մեկը գտնվում է Ռուսթավիում: Այն գրեթե Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման մոտ է: Այստեղ կայանված են հազարավոր ավտոմեքենաներ՝ տարբեր տարիների արտադրության, տարբեր երկներից ներկրված, տարբեր ոճի եւ պահանջի… Կողք կողքի հայը, թուրքն ու վրացին, ադրբեջանցին ու այլ ազգերի ներկայացուցիչներ առեւտուր են կատարում: Բաբելոնյան այս իրավիճակում զարմանալին մի բան է՝ չկա հայկական շուկային վայել հրմշտոցը, խցանումն ու տարատեսակ մյուս անհաճո երեւույթները:

Շուկայում հանդիպեցի գյումրեցի Դավիթին, ով եկել էր վրացական շուկայից իր երազանքի մեքենան ընտրելու: Նրա խոսքով, այստեղ ամենաերկար գործընթացը մեքենայի ընտրությունն է:

«Մեքենայի գնման գործընթացը, հետո էլ տարբեր ծառայությունների վճարումը, ինչպես նաեւ պլաստիկ տեխգրքույկի պատրաստումն ու տպումը, ինչպես նաեւ համարանիշի ընտրման գործընթացը տեւում է մոտ 20 րոպե: Հայաստանում չեք էլ պատկերացնում ինչ քաշքշուկներ են այս առումով: Մենք դեռ շատ բան ունենք սովորելու այս մարդկանցից»,- ասում է Դավիթը:

Ավտոշուկային կից գտնվում է երկհարկանի մի կառույց, որտեղ կատարվում են վերոնշյալ բոլոր գործողությունները: Երկհարկանի կառույցում հիմնականում սպասարկում են իգական սեռի ներկայացուցիչները: Մոտենալով համապատասխան տաղավարին՝ կատարում ես առքուվաճառքի գործարքն ու շտապում հարեւանությամբ գտնվող բանկի մասնաճյուղերից որեւէ մեկը՝ վճարումդ կատարելու: Վերջին քայլը պետհամարանիշն ընտրելն է:

Տեղի աշխատակից Գիո Կոբաձեի խոսքով, այստեղ առաջարկվում է պատրաստի տեսականին՝ սովորական թվեր, ընտրված պատահականության սկզբունքով: Այս բոլորի համար՝ պետհամարանիշ, տեխգրքույկ, առքուվաճառք, վճարում ես 80 լարի (1 լարին հավասար է մոտ 240 դրամի):

«Ցանկության դեպքում քեզ կառաջարկեն նաեւ հատուկ պետհամարանիշեր (հայավարի ասած՝ «գոլդ» տարբերակով): Գներն այս դեպքում սկսվում են 150 լարիից եւ ավարտվում 10.000 լարիով: Մոտ 20 րոպեում պատրաստվում է պահանջված նոր համարանիշը: Ընդհանուր առմամբ, առավելագույնը կես ժամում վերջակետ է դրվում ողջ գործընթացին»,- ասում է Գիոն:

Այստեղ հնարավոր է նաեւ վարորդական իրավունք ձեռք բերել: Վճարելով 55 լարի՝ անձը համակարգչային լսարանում թեստ է հանձնում: Այն կարելի է հանձնել մոտ 10 լեզուներով, ցուցակում կգտնես նաեւ մեր մեսրոպատառ գրերը: Այն հաջողությամբ հանձնելուց հետո կից հրապարակում 4 փորձով պետք է հաղթահարել մեքենան վարելու առաջադրանքը: Դրական արդյունքի դեպքում մի քանի րոպեում տպվում է նաեւ վարորդական իրավունքը:

Արագ, էժան, որակով արված գործը սակայն հարամվում է հայ-վրացական սահմանի հայկական մասում… Ինչպես գիտենք, մեկ տարի առաջ Հայաստանում ընդունվեց օրենք, ըստ որի արգելվում էր վրացական պետհամարանիշերով մեքենայի վարումը: Մեր ղեկավարները 2010-ի վերջերին նստել ու հաշվել էին, որ Հայաստանում վրացական պետհամարանիշ կրող մոտ 4000 ավտոմեքենա կա: Ու եթե դրանք մաքսազերծվեին, ասել է թե հայաֆիկացվեին, ապա բյուջեն «օ՜, լյա՜, լյա՜» կերպով լցվում էր: 2011 թվականի հունվարից օրենքն ուժի մեջ մտավ, եղած մեքենաները մաքսազերծվեցին, նորերն էլ արդեն նոր կարգով են Հայաստան մտնում:

Եւ այսպես, այսօր արդեն ավտոմեքենայի սեփականատերը պարտավորվում է մաքսազերծման համար վճարել 20 % ավելացված արժեքի հարկ, 10 % մաքսատուրք (բացի ռուսական արտադրության մեքենաներից), ինչպես նաեւ բնապահպանական վճար, որն աճում է մեքենայի տարիքի հետ՝ ինչքան հին է մեքենան, այնքան թիվն ավելի բարձր է: Ընդհանուր առմամբ, անձը մաքսազերծման համար վճարում է մեքենայի արժեքի մոտ 40 %-ը:

Սակայն այստեղ մեկ բայց կա՝ արժեքը ոչ թե վճարված գինն է, այլ մաքսայինի կողմից նշված հենց մաքսային արժեքը: Ասել է թե, անկախ նրանից, թե բախտդ բերի ու 2000 դոլարով բավական թանկարժեք մեքենա ձեռք բերես, կարող է մի հատ էլ կրկնակի գումարը վճարես մաքսազերծման համար:

Անկախ այս ամենից, հայերը դեռ նախընտրում են հենց վրացական շուկայում գործ բռնել: Այնուամենայնիվ, այստեղ մենք եւ գումար ենք խնայում, եւ նյարդեր ու ժամանակ, իսկ որ ամենակարեւորն է՝ հայկական կոռուպցիոն երեւույթներից ենք զերծ մնում,- ասում են գնորդները:

  1. Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ
    Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը
    15:48 22/05/2013
  2. Հայփոստի արդիականացված բաժանմունք Արտաշատում
    Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը:
    13:27 22/05/2013
  3. ԱՄՆ դեսպանատանը քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան
    Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:
    11:33 22/05/2013
  4. Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է
    Apple ընկերությունը հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ առաջ անցնելով Google-ից եւ IBM-ից:
    11:23 22/05/2013
  5. Թվինինգ ծրագիրը կօգնի՞ Հայաստանի մաքսային համակարգին
    ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը:
    16:54 21/05/2013
  6. Մի քանի նկատառում «հայականացման» ծրագրի մասին
    Խաչատուր Սուքիասյանի առաջարկը հետաքրքրությամբ են ընդունել տարբեր գործարար եւ նաեւ քաղաքացիական շրջանակներ:
    14:58 21/05/2013
  7. Ամերիաբանկի նոր եւ հետաքրքիր առաջարկները
    Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել մանրածախ ծառայությունների տեսականին՝ այն համալրելով նոր եւ հետաքրքիր առաջարկներով
    14:16 21/05/2013
  8. Apple-ը խուսափել է 44 միլիարդ դոլար հարկից
    Ամերիկյան Apple կորպորացիան վերջին 4 տարվա ընթացքում բյուջե չի վճարել տասնյակ միլիարդ դոլարի հարկեր:
    11:07 21/05/2013
  9. ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները
    ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր
    19:45 20/05/2013
  10. Կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    18:53 20/05/2013