Նորարացված 16 Գբայթ հիշողությամբ iPad 2-ը, որը Apple ընկերությունը վաճառում է iPad երրորդ սերնդի թողարկումից հետո, ի տարբերություն 2011 թվականի մարտին շուկայում հայտնված պլանշետների, օգտագործում է այլ պրոցեսոր: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»` վկայակոչելով AnandTech կայքը:
Նորարացված iPad 2-ում կիրառվում է Apple A5 պրոցեսոր, որն արտադրում է Samsung-ը` 32 նանոմետր տեխնոլոգիայով 45 նանոմտերանոց չիպի փոխարեն, որն ամրացված է սարքի օրիգինալ տարբերակին: Առավել կատարելագործված պրոցեսորը թույլ է տալիս պլանշետի նորացված մոդելին աշխատել ավելի երկար:
16 Գբայթ հիշողությամբ iPad 2-ի գների իջեցման մասին Apple-ը հայտարարել էր 2011 թվականի մարտի սկզբին երրորդ սերնդի iPad-ի ցուցադրման ժամանակ: ԱՄՆ-ում այս iPad 2-ն արժե 399 դոլար` նախկինից 100 դոլար էժան: Փորձագետները գտնում են, որ էժան iPad-ը թույլ կտա Apple-ին ավելի լավ մրցակցել Android պլանշետների արտադրողների հետ, որոնցից շատերը փորձում են գնորդներին ներգրավել իրենց ապրանքների ցածր գներով:
iPad-ի նորացված մոդելն ավելի երկար է աշխատում օրիգինալ տարբերակից
- Բիզնես - Ուրբաթ, 04 Մայիսի 2012, 20:32
