Էդուարդո էռնեկյանին կշնորհվի 2012թ. Բիզնես հանուն խաղաղության մրցանակը

    • Բիզնես - Ուրբաթ, 04 Մայիսի 2012, 18:07

Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովն ընտրել է հայտնի արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանին

Օսլոյի Բիզնես հանուն խաղաղության հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է Բիզնես հանուն խաղաղության մրցանակակիր: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:

Էդուարդո Էռնեկյանը մրցանակը կստանա մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում: Արարողությանը ներկա կլինեն Հանձանաժողովի անդամներ` 2006թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks մրցանակակիր պրոֆեսոր Մայքլ Սպենսը:

Արգենտինայի առևտրի պալատը Էռնեկյանի թեկնածությունը առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ և ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլև ամբողջ աշխարհում: Արգենտինայի առևտրի պալատը առանձնացրել է գործարարին այն բանի համար, որ վերջինս միշտ ակտիվ և ուժեղ մասնակցություն է ցուցաբերել իր ցանկացած գործունեության ընթացքում:

Բիզնես հանուն խաղաղության հիմնադրամը Առևտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարության մեջ առանձնանալուց իրենց ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ:

Բացի արգենտինացի գործարարից այս տարի ընտրվել են նաև Իբրահիմ Աբուլեյշը Եգիպտոսից, Անիլ Ագարվալը Հնդկաստանից, Վլադաս Լասասը Լիտվայից, Դավիթ Վ. Մաքլենանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրին Տանզանիայից և Լատիֆուր Ռահմանը Բանգլադեշից:

Հանձնաժողովի կողմից ընտրվելու համար չափանիշներից է այս թեկնածուների ծավալած այն գործունեությունը, որտեղ նրանք իրենց օրինակով խրախուսում են հանրային պաատասխանատվությունը և բիզնես էթիկան:

Էդուարդո էռնեկյան

Էդուարդո էռնեկյանը ծնվել է 1932թ դեկտեմբերի 4-ին: Նա Կորպորասիոն Ամերիկայի նախագահն է և Արգենտինայի առևտրի պալատի առաջին փոխնախագահը:

Իր կարիերան սկսել է տեքստիլ արդյունաբերությունից, այնուհետև մուտք է գործել հաղորդակցության ոլորտ` ստեղծելով Արգենտինայի առաջին բազմաճյուղ մեդիա ընկերությունը:

1998թ Կորպորասիոն Ամերիկան ընդլայնում է իր համաշխարհային գործունեությունը` ներդրումներ կատարելով ծառայությունների, արտադրության և ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում.

Ընկերությունը ամբողջ աշխարհում ստանձնել է 51 օդանվակայանային համալիրների կոնցեսիոն կառավարումը, որոնցից 35-ը Արգենտինայում:

Յունիտեք Ագրոն ունի 400.000 ակր մշակելի հողատարածք և շուտով կբացի 273կմ երկարությամբ ոռոգման ցանց:

Անասնաբուծական Կաբանյա Դոն Փանոս և Արգ Նատուրալ Բիֆ ագարակները համարվում են գենետիկ զարգացման և կլոնավորման ոլորտում առաջատարները Արգենտինայում, որտեղ բուծված կովի Բրանգուս ցեղատեսակը 2007թ Ազգային մեծ ցուցահանդեսում գրավեց գլխավոր մրցանակը:

Յունիտեք Բիոն ունի բիովառելիքի երկու գործարան, որոնք արտադրում են տարեկան մեկ միլիոն տոննա բիոդիզել: Ընկերությունը ձեռք է բերել Արգենտինայի հարավում բենզինի և գազի առկայության ուսումնասիրութան իրավունքը:

Էդուարդո Էռնեկյանը հանդիսանում է Բոդեգա դել Ֆին դել Մունդո գինեգործական ընկերության բաժնետեր:

Ներկայում Էդուարդո Էռնեկյանը նախաձեռնել է տարածաշրջանի համար բացառիկ կարևորություն ունեցող Ակոնկագուա բիօվկիանոսային միջանցք նախագծի իրականացումը, որն իրենից ներկայացնում է Անդյան լեռնաշղթայի միջով տրանսպորտային թունելի կառուցում: Այն ուղիղ կապով Արգենտինան կմիացնի Չիլիին, Ատլանտյան օվկիանոսը` Խաղաղ օվկիանոսին:

Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ

  1. Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ
    Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը
    15:48 22/05/2013
  2. Հայփոստի արդիականացված բաժանմունք Արտաշատում
    Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը:
    13:27 22/05/2013
  3. ԱՄՆ դեսպանատանը քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան
    Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:
    11:33 22/05/2013
  4. Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է
    Apple ընկերությունը հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ առաջ անցնելով Google-ից եւ IBM-ից:
    11:23 22/05/2013
  5. Թվինինգ ծրագիրը կօգնի՞ Հայաստանի մաքսային համակարգին
    ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը:
    16:54 21/05/2013
  6. Մի քանի նկատառում «հայականացման» ծրագրի մասին
    Խաչատուր Սուքիասյանի առաջարկը հետաքրքրությամբ են ընդունել տարբեր գործարար եւ նաեւ քաղաքացիական շրջանակներ:
    14:58 21/05/2013
  7. Ամերիաբանկի նոր եւ հետաքրքիր առաջարկները
    Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել մանրածախ ծառայությունների տեսականին՝ այն համալրելով նոր եւ հետաքրքիր առաջարկներով
    14:16 21/05/2013
  8. Apple-ը խուսափել է 44 միլիարդ դոլար հարկից
    Ամերիկյան Apple կորպորացիան վերջին 4 տարվա ընթացքում բյուջե չի վճարել տասնյակ միլիարդ դոլարի հարկեր:
    11:07 21/05/2013
  9. ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները
    ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր
    19:45 20/05/2013
  10. Կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    18:53 20/05/2013