Ստորագրվել է դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրությունների մասին հուշագիրը

    • Բիզնես - Ուրբաթ, 04 Մայիսի 2012, 14:46

Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի “Զվարթնոց” միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի:

Նախագծվող երկաթուղու երկարությունը կազմում է 7800 մետր, որից նոր կառուցվող հատվածը՝ 5350 մետր է: Նախատեսվում է նաև 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում:

Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորատաև տերմինալը երկաթուղային գծով միացնել մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի «Կարմիր բլուր» կայարանի հետ:

Հուշագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի,  հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը:

Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճող ծավալներն ապահովելու նպատակով` Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում:

Հուշագրով Կողմերը պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար անձանց,     որոնք եռամսյա ժամկետում համատեղ առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար: Այս մասին տեղեկացնում են Հայկական երկաթուղիներից:

  1. Մայիսի 23-ին կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    16:51 23/05/2013
  2. Գազի մութ պատմությունը շարունակվում է
    Հարցը, թե ինչի հաշվին է կառավարությունը սուբիսդավորելու 30 տոկոսը սահմանի վրա, ինչի հաշվին է Ռուսաստանը համաձայնելու չկիրառել արտահանման 30 տոկոս հավելավճարը գազի վրա, շարունակում է մնալ բաց:
    14:13 23/05/2013
  3. Samsung-ը 1 ամսում 10 միլիոն սմարթֆոն է վաճառել
    Samsung-ը հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում վաճառել է 10 միլիոն Galaxy S4 սմարթֆոն:
    12:05 23/05/2013
  4. Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ
    Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը
    15:48 22/05/2013
  5. Հայփոստի արդիականացված բաժանմունք Արտաշատում
    Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը:
    13:27 22/05/2013
  6. ԱՄՆ դեսպանատանը քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան
    Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:
    11:33 22/05/2013
  7. Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է
    Apple ընկերությունը հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ առաջ անցնելով Google-ից եւ IBM-ից:
    11:23 22/05/2013
  8. Թվինինգ ծրագիրը կօգնի՞ Հայաստանի մաքսային համակարգին
    ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը:
    16:54 21/05/2013
  9. Մի քանի նկատառում «հայականացման» ծրագրի մասին
    Խաչատուր Սուքիասյանի առաջարկը հետաքրքրությամբ են ընդունել տարբեր գործարար եւ նաեւ քաղաքացիական շրջանակներ:
    14:58 21/05/2013
  10. Ամերիաբանկի նոր եւ հետաքրքիր առաջարկները
    Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել մանրածախ ծառայությունների տեսականին՝ այն համալրելով նոր եւ հետաքրքիր առաջարկներով
    14:16 21/05/2013