Standard & Poor's վարկանիշային գործակալությունն ապրիլի 26-ին հայտարարել է, որ Իսպանիայի վարկային վարկանիշն իջեցրել է միանգամից 2 կետով՝ A-ից BBB+, տեղեկացնում է Bloomberg-ը:
Գործակալության վերլուծաբաններն իրենց գործողությունները բացատրել են բյուջետային ցուցանիշների վատթարացման ռիսկերով, ինչպես նաեւ սպասումներով, որ երկրի տնտեսությունը կանխատեսվածից դանդաղ է աճելու:
S&P-ն կանխատեսում է նաեւ, որ կառավարությանը հարկ է լինելու աջակցություն ցույց տալ բանկային ոլորտին, որը վերջին շրջանում դժվարություններ է ապրում: Վարկանիշի հետագա կանխատեսումը բացասական է հայտարարվել, ինչը նշանակում է, որ հաջորդ մի քանի ամիսներին վարկանիշի անկումը կարող է շարունակվել: Վերջին անգամ Standard & Poor's-ն իջեցրել էր Իսպանիայի վարկանիշը 2012թ հունվարին:
