Google ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Էրիկ Շմիդտը 2011թ վաստակել է 101 մլն դոլար՝ 2010թ 313 հազար դոլարի դիմաց, գրում է Bloomberg-ը: Խոշորագույն ինտերնետային ընկերության կառավարիչը 2011թ 55.6 մլն դոլար ստացել է բաժնետմոսերի, 38.1 մլն դոլար՝ օպցիոնների տեսքով: Ընդ որում, Շմիդտի աշխատավարձը կազմել է 937.5 հազար դոլար:
Ավելի վաղ Շմիդտը աշխատում էր որպես ընկերության գլխավոր տնօրեն, սակայն 2011թ նրան այդ պաշտոնում փոխարինել է Google-ի հիմնադիրներից Սերգեյ Բրինը:
