Ազգային վիճակագրական ծառայության շտապ հավաքագրած տվյալների համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.1 տոկոս:
ԱՎԾ տվյալներով` առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.4 տոկոսով, առևտրի շրջանառությունը` 0.3 տոկոսով, ծառայությունների ծավալը` 11.5 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը` 20.9 տոկոսով: Նույն ժամանակահատվածում երկրում գրանցվել է 3.3 տոկոս գնաճ, իսկ շինարարության ծավալը նվազել է 5.5 տոկոսով:
Հայաստանում ամսական միջին աշխատավարձը, ԱՎԾ տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է 5.0 տոկոսով` կազմելով 113 703 դրամ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն ավելացել է 15.0 տոկոսով, այդ թվում` արտահանմանը` 32.5, ներմուծմանը`9.7 տոկոսով:
Նախորդ տարվա մարտի համեմատ այս տարվա նույն ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6 տոկոս: Իսկ այս տարվա փետրվարի համեմատ մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 18.4 տոկոս:
