Թանկարժեք հագուստներ արտադրող բրիտանական Aquascutum ընկերությունը հայտարարել է ֆինանսական անկայունության եւ ճգնաժամային կառավարում մտցնելու մասին, գրում է korrespondent.net-ը:
Այս ընկերության հագուստները կրել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամները, հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Ուինսթոն Չեչիլը, Մարգարեթ Թետչերը, կինոաստղեր Գրետա Գարբոն, Սոֆի Լորենը, Շոն Քոնորին, Հեմֆրի Բոգարտը: Ընկերության ներկայացուցիչները հույս ունեն փրկել այն հարուստ ներդրողի վաճառելու շնորհիվ:
Aquascutum ընկերությունը հիմնվել է 1851թ դերձակ Ջոն Էմերիի կողմից: Նրա ընկերությունն առաջինն է մշակել ջրակայուն բրդե կտորը, որոնցից վերարկուներ է կարել:
1853-1856թթ Ղրիմի պատերազմի ժամանակ Aquascutum-ը հագուստ էր մատակարարում բրիտանացի սպաների համար: 1897թ թագավոր Էդուարդ 7-րդը ընկերությանը թագավորական պալատի պաշտոնական մատակարարի կարգավիճակ է տվել:
Անցյալ տարի ընկերությունը ֆինանսական ճգնաժամի հետեւանքով ստիպված է եղել փակել իր գլխավոր խանութը:
