Ամերիկյան Amazon ընկերությունը հայտարարել է, որ ձեռք է բերել Ջեյմս Բոնդի մասին Յան Ֆլեմինգի գրքերի հրատարակության իրավունքը, գրում է Los Angeles Times-ը:
Ian Fleming Publications Ltd հետ պայմանավորվածության համաձայն, Amazon-ը ստանում է 10 տարիների ընթացքում գրքի վերահրատարակման եւ բոլոր էլեկտրոնային տարբերակների նկատմամբ իրավունքները:
Յան Ֆլեմինգի գրչին է պատկանում է Ջեյմս Բոնդի մասին 14 վեպ: Սակայն նրա մահից հետո մի շարք բրիտանացի հեղինակներ շարունակել են գործակալի արկածների մասին գրքերի շարադրումը:
