Հայաստանն զբաղեցրել է 92-րդ տեղը 142 երկրների մեջ, մրցունակության հարցում

    • Բիզնես - Չորեքշաբթի, 18 Ապրիլի 2012, 13:27

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի 2011-2012 թվականների Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկը: «Ազգային մրցունակության բարձրացմանն ուղվված կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես, կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակն է մակրո կարգավորումներից անցնել միկրո միջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ տեսակետից արդյունաբերական ճյուղային քաղաքականությունը, որը միտված է արտահաննման ծավալների ավելացմանը, դրա վառ օրինակներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ նախկինում պետությունների և կառավարությունների պարտականությունները կայանում էր նրանում, որ նրանք պետք է ստեղծեին բիզնեսի համար բարենպաստ միջավայր, հավասար մրցակցային պայմաններ և այդ շուկայական կանոնների դեպքում մրցակցությունը կբացահայտեր, թե որոնք են առաջնահերթ ճյուղերը, ինչպես նաև մրցակցության մեջ կայացած, ուժեղ և թույլ ձեռնարկությունները: «Այսօր շեշտադրումները փոխվել են և կառավարությունները իրավունք չունեն բավարարվել միայն միջավայրի վրա շեշտադրումներ կատարելով, նրանք պարտավոր են նաև միկրո մակարդակում աջակցություն ցուցաբերել բիզնեսի ներկայացուցիչներին, այսինքն` կառավարությունները պետք է լինեն պրոակտիվ նաև այդ միկրո մակարդակում», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով` տնտեսության կարգավորումը պետություն-մասնավոր համագործակցության մեջ է, ինչի համար պետությունը պարտավոր է ստեղծել նոր հարթակ, որտեղ փոխադարձ պարտավորությունները պետք է լինեն երկուստեք հստակ: «Այդ իսկ պատճառով մասնավոր հատվածի հետ ստեղծվել է մի հարթակ, որը ճյուղային արդյունաբերական քաղաքականությունն իրականցնելիս լեգիտիմություն է հաղորդում կառավարության որոշումներին: Այդ հարթակում ձեռք են բերվում հստակ պայմանավորվածություններ, որտեղ և մասնավոր հատվածի, և կառավարության համար հստակ են, թե ինչ գործառույթներ և պարտավորություններ են իրականացնելու կողմերը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ այդպիսի պայմանավորվածությունները պայմանագրերի տեսքով պարտավորեցնում են մասնավոր հատվածին իրականացնել ներդրումներ: «Սա նոր երևույթ և շեշտադրում է մեր տնտեսական քաղաքականության մեջ: Մենք այս ուղղությամբ շարժվում ենք առաջ` գիտակցելով, որ սա մի ճանապարհ է, որը կարող է էապես բարձրացնել մեր տնտեսության մրցունակությունը»,- նշել է վարչապետը:

Ազգային մրցունակության զեկույցը, վարչապետի կարծիքով՝ հնարավորություն է տալիս համետատության մեջ` տարածաշրջանային կամ համաշխարհային կտրվածքով, տեսնել ՀՀ-ի ընդհանուր պատկերը, բացահայտել մեր երկրի մրցունակության թույլ կողմերի պատճառները, ինչպես նաև ճշգրիտ գնահատել այն միտումները, որոնք կարող են էապես ավելացնել մեր երկրի մրցունակությունը:

Համաձայն զեկույցի՝ Հայաստանի մրցունակության կատարողականը, որն աստիճանական անկում է գրանցել 2005 թվականից ի վեր, 2011-ին վերափոխվել է դրականի՝ արտացոլելով կառուցվածքային փոփոխությունները: 2011-ին Հայաստանն զգալիորեն բարելավել է իր մրցունակության դիրքը 2010-ի Մրցունակության համաշխարհային զեկույցի ուսումնասիրության համեմատ: Նախորդ տարի մրցունակության կատարողականով Հայաստանն զբաղեցրել է 92-րդ տեղը 142 երկրների մեջ՝ 2010-ի արդյունքների համեմատ իր դիրքի 6 միավորով բարելավման և ընդհանուր գնահատականի 4 տոկոսանոց աճի արդյունքում:

Ըստ զեկույցի՝ 2008-ից դիտվող անկման միտումների համատեքստում 2011-ին գրանցվել է 4,6 տոկոս խոստումնալից աճի տեմպ, ինչի արդյունքում ստեղծվել են հետագա տնտեսական աճի ապահովման լավ հիմքեր: 2011-ն առաջին տարին էր, երբ մրցունակության և տնտեսության կատարողականի ցուցանիշները Հայաստանում փոխվել են նույն ուղղությամբ, ինչը կարող է մատնանշել անցում տնտեսական իրականության առավել հավասարակշռված վիճակի: Զեկույցն արձանագրել է, որ համեմատ այլ երկրների՝ Հայաստաննը համարվում է ամենացածր պարտք ունեցող երկրներից մեկը, որի արտաքին պարտքի սպասարկման գործընթացը գտնվում է կառավարելիության մակարդակում:

Զեկույցում նշվում է նաև, որ 2010-2011 թթ.-ին անցում է կատարվել առավել նախաձեռնողական, համագործակցող քաղաքականության: Այս ընթացքում մեր երկիրը գրանցել է նաև ներդրումների տպավորիչ աճ. Հայաստանի ՀՆԱ-ում համախառն կապիտալի կուտակման մասնաբաժնի ցուցանիշով մեր երկիրը գտնվում է առաջատար երկրների շարքում:

Զեկույցը պատրաստել և հրատարակել են «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությությունը:

  1. ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկ է ճանաչվել Ամերիաբանկը
    Ամերիաբանկը ճանաչվել է 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից:
    12:21 18/05/2013
  2. Հոնգ Կոնգում փողոց են դուրս եկել առաջին էլեկտրատաքսիները
    Հոնգ Կոնգում մայիսի 18-ին առաջին անգամ փողոց են դուրս եկել էլեկտրաշարժիչով աշխատող տաքսիները, որի նպատակն է նվազեցնել օդ արտանետվող վնասակար գազերի ծավալը:
    11:46 18/05/2013
  3. Կոկա կոլային չի բավարարում Սամվել Ալեքսանյանի արտադրած շաքարավազի որակը
    Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն իր արտադրանքի համար ինքն է շաքարավազ ներկրում Հայաստան
    13:12 17/05/2013
  4. Աճուրդի է դրվել Ջոն Լենոնի կապույտ Ֆերարին
    Անգլիայում աճուրդի կհանվի Ջոն Լենոնին պատկանած կապույտ Ferrari-ն:
    12:32 17/05/2013
  5. ԱՄՆ դեսպանը օրինակ բերեց շաքարավազի շուկան
    «Մենք աշխատում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ, սակայն հարկերի ու մաքսերի ոլորտում անելիքներ դեռևս շատ կան»:
    11:37 17/05/2013
  6. Բիլ Գեյթսը 6 տարի անց կրկին ամենահարուստն է
    Բիլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է, գրում է Bloomberg-ը:
    10:11 17/05/2013
  7. Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
    Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին
    10:10 17/05/2013
  8. Ռուսական գազի վաճառքի հետաքրքիր տվյալներ
    2013 թվականին Եվրոպա գազի մատակարարման միջին գինը 1000 խ/մ դիմաց կազմելու է 366 դոլար:
    18:08 16/05/2013
  9. Յունիբանկը եւ “Բեներիկը” ընդլայնում են համագործակցությունը
    Համատեղ վարկային քարտով արդեն կարելի է գնումներ կատարել ցանցի բոլոր խանութներում
    15:57 16/05/2013
  10. Հայաստանն արտարժույթով պարտատոմսեր կթողարկի միջազգային շուկայում
    Ըստ վարչապետի՝ եթե գործընթացը հաջող իրականացվի, Հայաստանի կառավարությունը մտադիր է մարել Ռուսաստանից ստացված վարկը:
    12:06 16/05/2013