Yahoo ընկերությունը մասշտաբային վերակառուցում է նախատեսում, որի արդյունքում հազարավոր աշխատակիցներ կարող են հեռացվել, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության կառավարմանը մոտ կանգնած մարդկանց: Ընկերությունն իր ծրագրերի մասին կհայտարարի մարտի վերջին: Հիմնական կրճատումները տեղի կունենան մաքեթինգի, փիառի, հետազոտական մշակումների բաժիններում:
Ներկայում Կալիֆորնիայում գնտվող ընկերության կենտրոնական գրասենյակում 14100 մարդ է աշխատում: Yahoo-ի նոր ռազմավարության հեղինակն է համարվում կորպորացիայի նոր ղեկավար Սթոթ Թոմփսոնը, ով գործի է անցել այս տարվա հունվարին եւ արդեն հասցրել է դատական գործընթացի մեջ մտնել Facebook-ի հետ պատենտների հարցով:
Yahoo-ն նախատեսում է դառնալ աշխարհում երրորդ ամենախոշոր որոնման համակարգը (ներկայում 5-րդն է) եւ ընդլայնել ներկայությունն արտասահմանում: Ընկերությունը մտադիր է զարգացման համար ներդնել իր տարեկան շահույթի 18-20%, ինչ կազմում է մոտ 160 մլն դոլար:
