«Բիզնես Արմենիա»-ն ամփոփել է մեկ տարվա արդյունքները

  • Բիզնես - 15 Մայիսի 2018, 12:02
«Բիզնես Արմենիա»-ի գործադիր խորհուրդն մայիսի 15-ի նիստում ամփոփել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի՝ 1 տարվա պաշտոնավարման շրջանում գրանցված արդյունքները։

«Բիզնես Արմենիա»-ն 2017-ի համար սահմանված բոլոր ցուցանիշերը գերազանցել է, իսկ 2018 թվականին ավելի մեծ թիրախներ են սահմանված. 46.8 միլիոն դոլարի ներդրումներ և 7.9 մլրդ դրամի արտահանում:

«Այս տարվա համար մեր նախանշած թիրախները կապահովվեն, քանի որ առաջին 4 ամսում արդեն ներդրումների, վերաներդրումների, արտահանման և արտադրության ծրագրեր են մեկնարկել, չհաշված միջազգային էքսպոները, որոնց մասնակցության համար աջակցում ենք հայկական արտադրողներին։ Տարվա մնացած ամիսներին նույնպես աշխատանքային խիտ գրաֆիկ է սահմանված»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Այս տարի Բիզնես Արմենիայի աջակցությամբ մեկնարկած խոշոր ծրագրերից են.

լեհական SIMED Group ընկերությունների խմբի ջրամբարաշինության նախագիծը,

հայոց արքաների կերպարներով թեմատիկ hուշանվերների արտադրությունը,

հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու՝ չինական «Նյու Յիդա» ընկերության նախագիծը,

«FMD K&L Europe» ընկերության կողմից Հայաստանում տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկի բացումը,

Գյումրիի ՏՏ ընկերություններին օտարերկրյա կազմակերպություններից պատվերների ներգրավումը (Malia Group, Blue Idea)։

Բացի այդ, տարվա առաջին եռամսյակում ավելի քան 60 արտադրողներ մասնակցել են միջազգային ցուցահանդեսների և արտահանման պայմանագրեր կնքել։ Մի շարք նախագծեր բանակցությունների փուլում են։

Տեսանյությում ներկայացված են նախորդ տարվա գործունեության արդյունքները, բարեփոխումները, այս տարվա թիրախներն ու դրանց հասնելու Բիզնես Արմենիայի ծրագրերը։


Ամենաընթերցվածը