Էդուարդո Էռնեկյանը օդանավակայանների բիզնեսը փոխանցելու է զարմիկին

  • Բիզնես - 11 Հունվարի 2018, 16:22
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը մտադիր է իր օդանավակայանի բիզնեսի բաժնետոմսերը տեղաբաշխել բորսայում, իսկ բիզնեսի կառավարումը փոխանցելու է  իր զարմիկին՝ 39-ամյա Մարտին Էռնեկյանին: Այս մասին գրում է Բլումբերգը:

Էռնեկյանը Բլումբերգին տված հարցազրույցում նշել է, որ այս ամսվա վերջին կհեռանա բիզնեսից: Էռնեկյանի Corporacion America Airports SA ընկերությունն աշխարհում 51 օդանավակայան է կառավարում և մտադիր է բորսայում 750 միլիոն դոլարի բաժնետոմս վաճառել: 

Ամենաընթերցվածը