Սամվել Կարապետյանի ընկերությունը շահել է մրցույթը

  • Բիզնես - 09 Հունվարի 2018, 20:19

Անցկացված բաց մրցույթի արդյունքներով «Տաշիր» ընկերությունների խումբն ընտրվել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի բարձրտեխնոլոգիական ցուցահանդեսային կլաստերի «Էքսպո» գոտու արդիականացման ներդրող: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Մոսկվայի ներդրումային պորտալը:  

«Էքսպո» գոտու զարգացումը ենթադրում է վերականգնում, վերակառուցում և նոր շինարարություն: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 27,281 միլիարդ ռուբլի, ներդրողի մասնաբաժինը կկազմի 22,271 մլրդ ռուբլի:

Նոր կոմպլեքսը կկազմի 320 հազար քառակուսի մետր տարածք: Ամենամյա այցելուների թիվը, նախնական գնահատականներով, 1,5-ից կաճի 4,5 մլն մարդու: Հյուրերի հարմարավետության համար կկառուցվի փակ պատկերասրահ:

Ներդրողի ընտրության բաց մրցույթը հայտարարվել էր 2017 թվականի օգոստոսի 28-ին Մոսկվայի կառավարության կողմից: Կոմպլեքսի ճարտարապետական կոնցեպցիան մշակվել է Մոսկվայի վեց առաջատար ճարտարապետական բյուրոների՝  Speech, Asadov Architectural bureau, Ginzburg Architects, ub.design, Аrch4 и Wall թիմի կողմից:

«Տաշիր» խումբը տիրապետում և կառավարում է շինարարության, դեվելոպերական, արդյունաբերական ոլորտների, մանրածախ բիզնեսի, էներգետիկայի և ֆինանսական հատվածի ակտիվներ Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում: Խմբի առևտրային անշարժ գույքի համախառն ակտիվների պորտֆելը կազմում է ավելի քան 2,5 մլն քառակուսի մետր: 

Ամենաընթերցվածը