Գործարարներին ավելացված արժեքի հարկը 3 անգամ ավելի արագ կվերադարձվի

  • Բիզնես - 07 Դեկտեմբերի 2017, 14:35
Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով՝ ավելացված արժեքի հարկը տնտեսվարողներին կվերադարձվի 30 օրվա ընթացքում ներկայիս 90 օրվա փոխարեն: Այս մասին խորհրդարանում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը:

«Ներկայումս ավելացված արժեքի հարկի վերադարձն արտահանողներին ավելի քան 90 օր ուշացնելու դեպքում հաշվարկվում են տույժեր ի օգուտ հարկ վճարողի: Այդ ժամկետը սահմանված է 90 օր, և այս փոփոխություններով նախատեսվում է այդ 90 օրյա ժամկետը փոխարինել 30 օրով»,- ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ սա փոփոխություն է ի օգուտ բիզնես միջավայրի բարելավման:  

Ամենաընթերցվածը