Աշխարհում ամենաէժան հիպոտեկային վարկերը Ճապոնիայում են

  • Բիզնես - 06 Դեկտեմբերի 2017, 16:18
Փորձագետները կազմել են աշխարհի 10 երկրների ցանկը, որտեղ հիպիոտեկային վարկի տոկոսադրույքն ամենացածրն է: Այս մասին հայտնում է «Վեստի» հեռուստաընկերության կայքը:

Ցանկում առաջին տեղում Ճապոնիան է, որտեղ տոկոսադրույքը 1.21% է: Նման ցածր տոկոսադրույքը բացատրվւոմ է ցածր ինֆլյացիայով, անշարժ գույքի բարձր գներով:

Երկրորդ տեղում Շվեյցարիան է 1.42%-ով, 3-րդում՝ Ֆինլանդիան՝ 1.53%-ով: Շվեյցարիայում պոպուլյար է ցմահ վարկը 50 կամ 100 տարով, որը փոխանցվում է ժառանգաբար:

Ցածր հիպոտեկային տոկոսադրույքով երկրների շարքում են նաև՝

Շվեդիան 1.87%

Սլովակիան 1.92%

Գերմանիան 1.99%

Չեխիան 1.99%

Լիտվան 2.03%

Թայվանը 2.04%

Ավստրիան 2.1%:

Ամենաընթերցվածը