UNISTREAM ակնթարթային փոխանցումների համակարգի միջոցով փոխանցումների սակագինը դեպի Ուկրաինա նվազել է

  • Բիզնես - 06 Դեկտեմբերի 2017, 10:43
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>>-ից տեղեկացրել են, որ UNISTREAM ակնթարթային համակարգի միջոցով փոխանցումների սակագինը դեպի Ուկրաինա նվազել է:

Բանկի` միջազգային գործառնությունների վարչության՝ վճարահաշվարկային համակարգերով գործառնությունների բաժնի պետ Աղավնի Տոլմաջյանը նշեց, - <<Այսուհետ, կատարելով փոխանցումներ դեպի Ուկրաինա UNISTREAM վճարային համակարգի միջոցով, նախկին 1.5%-ի փոխարեն կգործի 1% սակագինը>>:

Հիշեցնենք, որ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>>-ում կարող եք կատարել ակնթարթային փոխանցումներ նաև MoneyGram, IntelExpress, Ria Money Transfer, Converse Transfer, MONEYTUN, Faster, GMT, Sigue Money Transfer համակարգերով:

<<Արտերկրից փոխանցվող դրամական միջոցները կարող եք ստանալ Ձեր քարտին արագ և հարմարավետ պայմաններով առանց Բանկ այցելելու՝ cash2card ծառայության միջոցով: Ծառայությունից օգտվելու համար անվճար տրամադրվում են Cirus Maestro կամ ArCa Classic քարտերը>>, - հավելեց Աղավնի Տոմաջյանը:

Ամենաընթերցվածը