Լյուֆթանզան դարձավ առաջին եվրոպական հինգաստղանի ավիաընկերությունը

  • Բիզնես - 05 Դեկտեմբերի 2017, 17:56
Գերմանական Լյուֆթանզան դարձել է առաջին եվրոպական ավիաընկերությունը, որը Skytrax բրիտանական վարկանիշային գործակալությունից 5 աստղ է ստացել:

Ավելի վաղ 5 աստղ ստացել էին Կատարական ավիաուղիները, Սինգապուրյան ավիաուղիները, հոնգկոնգյան Կատեյ Փասիֆիկը, հարավկորեական Ասիանա ավիաուղիները, չինական  Հայնան ավիաուղիները, ճապոնական ԱՆԱ-ն, ինդոնեզական Գարուդան, թայվանական ԷՎԱ Էյրը, էմիրաթական Էթիհադը:

Լյուֆթանզայի շտաբ կայանը Քյոլնում է: 2017 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ընկերությունում 128.8 հազար մարդ է աշխատում: Այն գործում է աշխարհի 165 երկրներում: 

Ամենաընթերցվածը