Beeline-ում մեկնարկել է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիա

  • Բիզնես - 05 Դեկտեմբերի 2017, 17:22
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։ 2017 թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թ․հունվարի 31-ը հաճախորդները կարող են գնել հեռախոս և ստանալ երկրորդ՝ Beeline-ի բրենդավորված սմարթֆոնը զեղչված գնով։

Նախատոնական առաջարկի շրջանակում ցանկացած 30 000 դրամը գերազանցող ոչ բրենդավորված հեռախոս գնելու դեպքում, Beeline Smart 8 և Beeline Pro 6 նոր ոճային և ֆունկցիոնալ հեռախոսները հասանելի կլինեն համապատասխանաբար 12 000 и 24 900 դրամով։ Հեռախոսները տրամադրվում են «Սմարթ 1500» սակագնային փաթեթի հետ միասին։

«Beeline-ի բրենդավորված սմարթֆոններն առաջարկում են լավ որակ և գրավիչ դիզայն հասանելի գնով։ Ամանորյա տոների նախաշեմին Beeline-ն իր հաճախորդներին նվիրում է հարմար և շահավետ հնարավորություն՝ արդիական և ժամանակակից նվեր անել իրենց և իրենց մտերիմներին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ամանորյա առաջարկի շրջանակում ձեռք բերված սմարթֆոնները պետք է ձևակերպվեն մեկ անձնագրով։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկով։

Լրացուցիչ տեղեկատվությունների համար այցելեք www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկեք Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարեք 0611 անվճար համարին կամ այցելեք Beeline-ի մոտակա գրասենյակ:  

Ամենաընթերցվածը