Սորոսը, Ռոքֆելլերը և 400 ուրիշ հարուստ ամերիկացիներ Կոնգրեսին խնդրել են չիջեցնել հարուստների հարկերը

  • Բիզնես - 13 Նոյեմբերի 2017, 16:39
Ավելի քան 400 միլիոնատերեր ու միլիարդատերեր նամակ են ուղարկել ԱՄՆ Կոնգրես՝ խնդրելով չիջեցնել հարկերը գերբարձր եկամուտ ունեցողների համար: Այս մասին հայտնում է Վաշինգտոն Փոսթը:

Փաստաթղթի տակ ստորագրել են ֆինանսիստ Ջորջ Սորոսը, Սթիվեն Ռոքֆելերը և մի քանի հարյուր պակաս հայտնի ամերիկացիներ, որոնց կարողությունն առնվազն 1.5 միլիոն դոլար է:

Նամակի հեղինակները նշում են, որ գերհարուստների համար հարկերի իջեցումը մեծ սխալ կլինի երկրում անհավասարության մակարդակի պայմաններում: Նամակի տակ ստորագրած անձինք խնդրում են Կոնգրեսին բարձրացնել հարուստներից գանձվող հարկը:

Բիզնեսի համար հարկերի իջեցումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեն էր: Նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հրապարակել են նոր օրինագիծը, որով հարուստ ամերիկացիների հարկային բեռը թեթևացվում է: 

Ամենաընթերցվածը