ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը գործարկում է նոր սպառողական՝ Արևային վարկ

  • Բիզնես - 10 Նոյեմբերի 2017, 15:51
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ներկայացնում է նոր վարկատեսակ՝ «Արևային» վարկ: «Այս վարկատեսակը հնարավություն կտա կրճատելու մեր հաճախորդների գազի և էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը ընդհուպ մինչև 95%: Վարկի շնորհիվ հաճախորդը կարող է ձեռք բերել արևային ջրատաքացուցիչ և արևային էլեկտրակայան (ֆոտովոլտային կայան)», - նշել է Բանկի վարկային պրոդուկտների զարգացման և վաճառքի բաժնի ղեկավարը:

Արևային ջրատաքացուցիչը՝

արդյունավետ է ՝ ջուրը տաքացնում է մինչև եռման աստիճան,

դիմացկուն է՝ չի վնասվում անգամ 3 սմ-ոց կարկտի ուղիղ հարվածից,

պարզ է և չի պահանջում հատուկ սպասարկում,

անվտանգ է ՝ զերծ է գազի ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից ՝ օրինակ գազի արտահոսքից,

երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 20 տարի,

Արևային (ֆոտովոլտային) էլեկտրակայանը՝

չի պահանջում տան ցանցի փոփոխություններ, միայն տեղադրվում է լրացուցիչ հաշվիչ,

6-7 մ.ք տարածք զբաղեցնելով ապահովում է 1կՎտ հզորություն,

երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 25 տարի,

Բանկում նշել են նաև, որ այս վարկատեսակը հնարավորություն է տալիս ռեսուրսների կրճատմանը զուգընթաց բարձրացնել մարդու կյանքի որակը՝

սարքերը ապահովում են էներգետիկ անկախություն և էներգակիրների թանկացման ռիսկի կրճատում,

էկոլոգիապես մաքուր են և անվնաս մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար,

հասանելի են և ունեն հետգնման կարճ ժամանակահատված:

«Արևային» վարկերը տրամադրվում են տարեկան 9% տոկոս տոկոսադրույքով, 60 ամիս մարման ժամկետով, առանց կանխավճարի և առնվազն 1 անձի երաշխավորությամբ:

Ամենաընթերցվածը