Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը

  • Բիզնես - 10 Հոկտեմբերի 2017, 17:31
Այսօր առավոտյան Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո:

Դեպքի քննության ընթացքի մասին տեղեկությունների հրապարակումը իրավապահների իրավասությունների տիրույթում է: Հորդորում ենք զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և չճշտված տվյալների հրապարակումից:

«Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում իրավապահներին՝ ահազանգին արագ արձագանքելու և իրականացված մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև լրատվամիջոցներին՝ իրավիճակի օբյեկտիվ լուսաբանման համար»,-ասացին Բանկում: 

Ամենաընթերցվածը