Ֆոլքսվագենն ավտոմեքենային սովորեցրել է հասկանալ ձայնային հրահանգները

  • Բիզնես - 13 Սեպտեմբերի 2017, 10:17
Ֆոլքսվագեն ընկերությունը Ֆրանկֆուրտի ավտոսրահում ներկայացրել է I.D. Crozz էլեկտրական ամենագնացի թարմացված տարբերակը, որն ունի ձայնային հրահանգների ճանաչման համակարգ:

Ձայնային հրահանգի միջոցով ավտոմեքենան կարող է բացել դռները, բեռնախցիկը, անցնել անվարորդ կառավարման համակարգի:

I.D. Pilot ինքնուրույն ընթացքի համակարգն աշխատում է լազերային սկաներների միջոցով, որոնք վերլուծում են ավտոմեքենայի շրջակայքը:

Ավտոմեքենան ունի 2 էլեկտրական ագրեգատ: Առաջինը տեղակայված է առաջնամասում և 102 ձիաուժ հզորություն ունի: Երկրորդն ուժ է հաղորդում հետևի ակերին և 203 ձիաուժ հզորություն ունի: Ամենագնացը 100 կմ/ժամ արագության է հասնում 6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 180 կմ/ժամ է:

Էլեկտրամեքենան մեկ լիցքավորմամբ կարող է ընթանալ 500 կմ: Մարտկոցներտը 80%-ով լիցքավորելու համար բավարար կլինի կես ժամը: 

Ամենաընթերցվածը