Էփլը ներկայացրել է iPhone X-ը և iPhone 8-ը

  • Բիզնես - 12 Սեպտեմբերի 2017, 23:45
Էփլ ընկերությունը ներկայացրել է իր նոր ապրանքները՝ iPhone 8, iPhone X և iPhone 8 Plus հեռախոսները:

iPhone X-ը այպես կոչված «առանց շրջանակի» հեռախոս է, քանի որ էկրանը զբաղեցնում է առջևի ամբողջ պանելը: Հեռախոսն ունի 5.8 մատնաչափ անկյունագծով OLED էկրան: Այն չունի Home կոճակը և արգելափակումից դուրս է բերվում հեռախոսը ներքև վերև շարժելով կամ էլ դեմքի ճանաչման տեխնոլոգիայով, որը հեռախոսի նորույթներից մեկն է:  

iPhone X-ը վաճառքում է հայտնվելու նոյեմբերի 3-ից և արժենալու է 1000 դոլար: 

Ամենաընթերցվածը