Հայաստանում տնտեսվարողներն այսուհետ ապրանքանիշ կստանան 4 ամսում

  • Բիզնես - 10 Օգոստոսի 2017, 18:05
Հայաստանում տնտեսվարողներին ապրանքանիշեր տրամադրելու ժամկետները կառավարության ընդունած նոր որոշմամբ կնվազեցվեն՝  6 ամսից հասցվելով 4-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի նիստում նշեց, որ նոր կարգն արտացոլում է ավելի վաղ ընդունված օրենսդրական փոփոխությունները։

«Չորս ամիսը՝ մտավոր սեփականության փորձաքննության և այլ գործընթացների համար, շատ կարճ ժամկետ է։ Աշխարհում նման բան պարզապես չկա։ Բացի այդ՝ դիմումը կարելի է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով, ինչը զգալիորեն դյուրացնում է գործը»,- ասաց Կարայանը: 

Ամենաընթերցվածը