Անելիք բանկի պարզաբանումը Անելիք Ռուի վերաբերյալ

  • Բիզնես - 09 Օգոստոսի 2017, 14:02
ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից ռուսական «Անելիք Ռու» ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից ռուսական «Անելիք Ռու» ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկ» ՓԲԸ գործունեության վրա:

«Անելիք Ռու» ՍՊԸ-ն և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն տարբեր իրավաբանական կազմակերպություններ են` տարբեր սեփականատերերի կազմով:

Արդեն 5 տարուց ավել է, ինչ «Անելիք Ռու» ՍՊԸ-ն չի հանդիսանում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի դուստր բանկ և պահպանել է միայն պատմական անվանումը: Բացի այդ, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն չունի ոչ մի առնչություն «Անելիք» դրամական փոխանցումների համակարգերի հետ, որը պատկանել և կառավարվել էր «Անելիք Ռու» ՍՊԸ կողմից:

Բանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը:

Ամենաընթերցվածը