Տեխնիկական դեֆոլտ Սիստեմայում: Ընկերության տնօրեններից է Ռոբերտ Քոչարյանը

  • Բիզնես - 17 Հուլիսի 2017, 17:58
Ռուսական Սիստեմա ընկերությունը տեխնիկական դեֆոլտ է հայտարարել 4 միլիարդ ռուբլի վարկային պարտավորությունների կապակցությամբ: Դրա պատճառը ռուսական նավթային հսկայի՝ Ռոսնեվտի հետ ունեցած դատական վեճն է, որի պատճառով կալանք է դրված Սիստեմայի ակտիվների վրա:

Սիստեմա ընկերությունում աշխատում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա տնօրենների խորհրդում զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը, նաեւ պարգեւատրումների եւ կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահն է: Հայտնի է նաեւ, որ ռուսական Սիստեմա ընկերությանն է պատկանում ՄՏՍ ապրանքանիշը, որը մի քանի տարի առաջ դարձավ Հայաստանի բջջային երկրորդ օպերատոր Վիվասելի սեփականատերը:

Ամենաընթերցվածը