Ուբեր տաքսին Յանդեքսի միջոցով մուտք կգործի Հայաստան

  • Բիզնես - 13 Հուլիսի 2017, 15:58
Առցանց տաքսիի պատվիրման աշխարհի խոշորագույն համակարգը՝ Uber-ը և Ռուսաստանի ամենամեծ առցանց տաքսի ծառայությունը՝ Յանդեքսը, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում միավորել են իրենց բիզնեսը՝ այն գնահատելով 3.725 միլիարդ դոլար, նշված է ընկերությունների տարածած մամուլի հաղորդագրությունում:

Համաձայնգրով նախատեսված է, որ ընկերությունները համապատասխանաբար 225 և 100 միլիոն դոլարի ներդրում կանեն: Նոր ընկերությունը գլխավորելու է Յանդեքս.Տաքսիի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Մարդիկ կկարողանան մեկ հավելվածով տաքսի պատվիրել թե Յանդեքսից, թե Ուբերից:

Միավորված ընկերությունն աշխատելու է նաև Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում: Այս երկրներում աշխատելու է նաև սնդդի առաքման UberEats ծառայությունը: 

Ամենաընթերցվածը