Էյրբասը ներկայացրել է աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի նոր տարբերակը

  • Բիզնես - 19 Հունիսի 2017, 10:07
Airbus ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ A380-ի նորացված տարբերակը: Այն կարող է տեղափոխել 933 ուղևորի՝ 80-ով ավելի նախորդ մոդելից:

Նոր մոդելը ստացել է A380plus անվանումը: Այն ցուցադրվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանի ավիասրահում:

Ինքնաթիռի թևերի կառուցվածքը թույլ է տալիս 4%-ով կրճատել վառելիքի ծախսը: Էյրբասը նշում է, որ սրահի տարածության օպտիմալացման շնորհիվ ինքնաթիռն ավելի տնտեսող ու տարողունակ է դարձել: Նորարարություններն Էյրբասին թույլ կտան մեկ ուղևորի վրա ծախսվող միջոցները կրճատել 13%-ով:

Ամենաընթերցվածը