Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում քննարկվել են հայ-իրանական առևտրատնտեսական հարցեր

  • Բիզնես - 16 Հունիսի 2017, 10:40
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի փոխնախագահ պարոն Քարբասիի հետ: 

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալի աճը, երկու երկրներում գործող գործարարների համար նպաստավոր պայմանների ստեղծումը և առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել փոխադարձ առևտրում առկա ոչ սակագնային կարգավորումների վերաբերյալ, ինչը կբարձրացնի երկու երկրների  գործարարների իրազեկվածությունը և կնպաստի արտահանման ծավալների աճին: Էմիլ Տարասյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունները և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:

Ամենաընթերցվածը