Ֆորբսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը

  • Բիզնես - 13 Հունիսի 2017, 10:46
Ֆորբսը հրապարակել է շոու բիզնեսի և սպորտի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակը: 2016 թվականի հունիսից մինչև 2017 թվականի հունիս ամենաշատ գումար աշխատել է ամերիկացի ռեփ երգիչ Շոն Քոմբսը, որը հայտնի է Պաֆ Դեդդի կամ Դիդդի բեմական անունով: 12 ամսվա ընթացքում նա 130 միլիոն դոլար է աշխատել: Գումարի մեծ մասը նա ստացել է համերգային շրջագայության և գովազդային պայմանագրերի շնորհիվ:

Երկրորդ տեղում երգչուհի Բեյոնսեն է 105 միլիոն դոլարով: Նա մեծ գումար է աշխատել Lemonade ալբոմի թողարկումից և համերգային շրջագայությունից հետո: Եռյակը եզրափակում է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հրապարակել է Հարի Փոթերի մասին հերթական գիրքը և 95 միլիոն դոլար աշխատել:

Չորրորդ տեղում կանադացի երգիչ Օբրի Գրեհեմն է, որը հայտնի է Դրեյք անունով: Նա աշխատել է 94 միլիոն դոլար: Հնգյակը 93 միլիոն դոլարով եզրափակում է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն:

Տասնյակում են նաև երգիչ Աբել Տեսֆայեն (Weeknd), ռադիոհաղորդավար Հովարդ Շտերնը, բրիտանական Coldplay խումբը, գրող Ջեյմս Պատերսոնը, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը:  

Ամենաընթերցվածը