Ցուցադրվել է iPhone 8-ի վերջնական դիզայնը

  • Բիզնես - 18 Մայիսի 2017, 17:21

Համացանցում հրապարակվել են iPhone 8-ի նոր լուսանկարները: Դրանք զետեղվել են BGR պորտալում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Աղբյուրները կարծում են, որ մակետն ստեղծվել է Apple-ում հաստատված այն գծագրերով, որոնց հիման վրա կարտադրեն iPhone 8-ը: Դատելով ըստ նկարների՝ Apple-ի նոր սմարթֆոնում հետին կափարիչը պատրաստված է ապակուց, իսկ կրկնակի խցիկը կլինի ուղղաձիգ, 3,5-միլիմետրանոց հարակցիչը բացակայում է, ինչպես iPhone 7-ի վրա:   

Նոր iPhone-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ: Ըստ լուրերի՝ սմարթֆոնը կստանա 5,8-մատնաչափանոց OLED էկրան:

Ամենաընթերցվածը