Եվրամիությունը Ֆեյսբուքին տուգանել է 120 միլիոն դոլարով ստելու համար

  • Բիզնես - 18 Մայիսի 2017, 17:14
Եվրահանձնաժողովը Ֆեյսբուք սոցիալական ցանցին տուգանել է 120 միլիոն դոլարով՝ համարելով, որ ընկերությունը կեղծ տեղեկություններ է ներկայացրել WhatsApp հաղորդագրությունների փոխանակման ծառայությունը գնելու վերաբերյալ:

Եվրամիության կարգավորող մարմինները 2014 թվականին թույլատրել էին Վաթսափի գնումը՝ համարելով, որ դա մրցակցությանը սպառնալիք չէ: Այն ժամանակ Ֆեյսբուքը հավաստիացրել էր, որ չի կարող հուսալի ավտոմատացված համակարգ ստեղծել, որը թույլ կտա կապակցել երկու սոցցանցերի օգտատերերի հաշիվները:

2016 թվականի օգտոստոսին, սակայն, Վաթսափը հնարավորություն տվեց իր ցանցում օգտահաշիվը Ֆեյսբուքի օգտահաշվին կապել: Հետաքննությունը պարզել է, որ Ֆեյսբուքը կեղծ տվյալներ է տրամադրել և դեռ 2014 թվականին երկու ցանցերի հաշիվները միմյանց կապելու տեխնիկական հնարավորությունը եղել է:  

Ամենաընթերցվածը