«Լեգենդ» սրտաձեւ սպիտակ ադամանդը գրեթե 15 մլն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում

  • Բիզնես - 18 Մայիսի 2017, 11:47

Սրտաձեւ անթերի սպիտակ ադամանդը՝ 92 կարատ քաշով, մայիսի 17-ի երեկոյան 14,99 միլիոն դոլարով վաճառվել է Ժնեւի աճուրդում, ինչը համաշխարհային ռեկորդ է այդ ձեւի թանկարժեք քարերի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Christie՚s աճուրդային տունը:

 “D” ամենաբարձր գունային կատեգորիայի սպիտակ թափանցիկ քարը կրում է «Լեգենդ» անվանումը: Դա այդ տիպի ամենախոշոր ադամանդն Է, որը երբեւէ դրվել է աճուրդի:  

Ադամանդն աճուրդում ներկայացվել է մարգարտե մանյակի կազմում, որն ստեղծել է Boehmer et Bassenge ոսկերչական տունը: Թանկագին զարդի նոր տիրոջ անունը չեն հայտնում:

Սրտաձեւ ադամանդի վաճառքի նախորդ գնային ռեկորդը սահմանվել է 2011 թվականին. 56,15 կարատ քաշով թանկարժեք քարն աճուրդով վաճառվել է 10,9 միլիոն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: