Հոնգ Կոնգում հողակտորը վաճառվել է 3 միլիարդ դոլարով

  • Բիզնես - 17 Մայիսի 2017, 11:29
Հոնգկոնգյան մի ընկերություն հաղթել է քաղաքի կենտրոնում հողակտորի համար անցկացված աճուրդում և կվճարի 3 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը:

Անշարժ գույքի շուկայում մասնագիտացած Henderson Land Development ընկերությունն աճուրդում հաղթել է 8 այլ ընկերությունների: Սա 1996 թվականից հետո առաջին դեպքն է, երբ քաղաքի իշխանությունները առևտրային նպատակող հողակտոր են վաճառում:

Այդ տարածքում այժմ բազմահարկ ավտոկայանատեղի է գործում, որը կքանդվի և փոխարենը գրասենյակային շենք կկառուցվի: 

Ամենաընթերցվածը