200 ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում՝ ամուսնուց բաժանվելու շնորհիվ

  • Բիզնես - 20 Ապրիլի 2017, 10:56
Ֆորբս ամսագրի ռուսական խմբագրությունը հրապարակել է ամենահարուստ ռուսաստանցիների ցանկը: 200 ամենահարուստների ցանկում է Ելենա Ռիբոլովլևան, որն ունի 600 միլիոն դոլար և զբաղեցնում է 168-րդ տեղը:

Ռիբոլովլևան Ֆորբսի ցանկում է հայտնվել ամուսնուց բաժանվելու շնորհիվ: Նրա նախկին ամուսինը գործարար Դմիտրի Ռիբոլովլևն է: Ամուսինների ամուսնալուծման գործընթացը տևել է 7 տարի, կողմերը համաձայնության են եկել 2015 թվականի աշնանը: Ամուսնալուծվելուց հետո Ռիբոլովլևան շարունակում է բնակվել Շվեյցարիայում: 

Ամենաընթերցվածը