Ֆինանսական շրջագայություն ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում

  • Բիզնես - 19 Ապրիլի 2017, 18:48
Այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր Գլխամասային գրասենյակում հյուրընկալեց «Իմ ֆինանսների ամիս 2017» ծրագրի շրջանակներում իրականացվող Ֆինանսական շրջագայության մոտ 60 մասնակցի: Շրջագայության ընթացքում մասնակիցների համար կազմակերպվեց ինչպես շրջայց Բանկի տարածքում, այնպես էլ` տեղեկատվական բույթի սեմինար:

Հիշեցնենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն արդեն 2-րդ տարին է, ինչ մասնակցում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող «Իմ ֆինանսների ամիս» ամենամյա ծրագրին, որն այս տարի իրականացվում է ապրիլ և մայիս ամիսներին:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը այս տարի ևս կազմակերպելու է մրցույթ ֆեյսբուքյան օգտատերերի համար, որի 3 հաղթողներին տրվելու են անակնկալ մրցանակներ:

Ինչպես նաև Բանկն  իրականացնելու է ևս մեկ ֆինանսական շրջագայություն և տեղեկատվական սեմինարներ  Բանկի Գլխամասային գրասենյակում և ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոնում:

Ամենաընթերցվածը